Թագուհի Թովմասյան․ Փաշինյանն Արցախն ընկալում է որպես Քոչարյանի ու Սարգսյանի հայրենիք ու հավասարապես ատում10 հոկտեմբերի 2022 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Ադրբեջանի ու Արցախի բանակցությունները, միջազգային ի՞նչ մեխանիզմներով, ասել, որ որևէ կերպ դա չի պատկերացնում։ Նա ասել է, որ եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, չի նշանակում, որ ամբողջ Հայաստանը հրաժարվում է Արցախից։ «Հիմա ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախն ընկալում է՝ որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայրենիք ու հավասարապես ատում, բայց մենք իրավունք չունենք թույլ տալ, որ այդ վերաբերմունքը շարունակի գերիշխել»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ «Մենք չենք կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին ու ասել՝ Ադրբեջանի հետ ինչ բանակցել, ինչ ռեսուրսով: Եթե Արցախը չճանաչված պետություն է, ինչպես պետք է լինի միջազգային հարաբերություններում նրա կարգավիճակը, ուրեմն պետք է առաջին հերթին ճանաչել Արցախը, այնուհետև նոր Արցախն ունենա իրավական կարգավիճակ, հնարավոր լինի սեղանին նստել: ՀՀ-ն պարտավոր է Արցախի պաշտպանությունն իրականացնել, մեր ռազմական դոկտրինում գրված է այդ մասին, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, չնայած 2020-ից հետո հասկացանք, որ իրավիճակն այլ էր, Արցախն էր ՀՀ-ի անվտանգության երաշխավորը․․․Եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, չի նշանակում, որ ամբողջ Հայաստանը հրաժարվում է Արցախից»,-ասել է պատգամավորը: Թովմասյանը վստահ է՝ ՀՀ-ն ռեսուրս ունի. «Բա մեր ռեսուրսն ի՞նչ եղավ: Լավ, մենք ռեսուրս չունենք սահմանները պաշտպանենք, դիվանագիտական ասպարեզում ինչո՞ւ ռեսուրս չունենք: Այսինքն, մարդ չկա՞, որ գնա բանակցի: Ինչի Թուրքիայի հարցով կարող են բանագնաց նշանակել, Արցախի հարցով չե՞ն կարող»: Ըստ պատգամավորի, Հայաստանը պետք է գնա, խնդրի, աղաչի, որ ԵԱՀԿ դե յուրե գործող խումբը գործի դե ֆակտո ու զբաղվի Արցախի հարցով: «Ադրբեջանի հակված չլինելը երրորդական նշանակություն կունենա այս դեպքում»,-ասել է նա: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով այն հարցին, որ քառակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը հարցը քննարկել Հայաստանի հետ: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա |