Լուկաշենկո․ Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ տարածշրջանային խմբավորում են ծավալում10 հոկտեմբերի 2022 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրման կապակցությամբ, Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ տարածաշրջանային խմբավորում են ծավալում։ «Ամեն ինչ մեր փաստաթղթերի համաձայն է։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է այս մակարդակի, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Լուկաշենկոն հավելել է, որ խմբավորման ձևավորումը սկսվել է երկու օր առաջ իր կարգադրությամբ՝ այդ մասին խոսք է գնացել հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպմանը։ «ՌԴ ԶՈւ-ից մեծ քանակի մի սպասեք, բայց դա մեկ հազար մարդի չի լինելու։ Պատրաստ եղեք առաջիակյում ընդունել այդ մարդկանց և տեղավորել այնտեղ, որտեղ պետք է, ըստ մեր պլանի»,-ասել է Լուկաշենկոն անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ։ Բելառուսի նախագահն ասել է նաև, որ «Արևմուտքի գլխավոր նպատակն է ներքաշել Մինսկին պատերազմի մեջ և հաշվեհարդար տեսնել ՌԴ և Բելառուսի հետ»։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականագնվել է։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ պայթեցման կազմակերպմանը մասնակցել են ինչպես ուկրաինական հատուկ ծառայությունները, այնպես էլ ՌԴ և արտասահմանյան երկրների քաղաքացիներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն է, «ուղղված կրիտիկական կարևորության քաղաքացիական ենթակառուցվածքի փլուզմանը»։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |