Սիմոնյանը Մոսկվայում առաջարկել է անվտանգության խնդիրները քննարկել ՌԴ-ՀՀ-Ադրբեջան խորհրդարանական ձևաչափով10 հոկտեմբերի 2022 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հանդես է եկել տարածաշրջանային անվտանգության հարցերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափի շրջանակում քննարկելու նախաձեռնությամբ։ Վոլոդինը հավանություն է տվել այդ առաջարկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Վոլոդին կարևորել է աշխատանքի ակտիվացումը ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ քաղաքական խմբակցությունների և պրոֆիլային կոմիտեների գծով։ Ըստ Վոլոդինի, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել փոխգործակցությանը ՀԱՊԿ խորհրդարանական ձևաչափով գործակցությանը։ Վոլոդինն ու Սիմոնյանը պայմանավորվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 11-ին՝ քննարկելու աշխատանքի արդյունքները։ Վոլոդինի հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը, Սիմոնյանը նշել է, որ կազմակերպությունը չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ:«Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |