Վոլոդինը Սիմոնյանի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին

Վոլոդինը Սիմոնյանի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ Պետդումայի նախագահը նաև անդրադարձել է ՀՀ-ում ռուսաց լեզվի վիճակին՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոցների բացման հարցին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

2021-ի հոկտեմբերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարությունը հետաքրքրություն է դրսևորել երկրում ռուսական դպրոցներ բացելու հարցում։ «Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը ևս հետաքրքրություն է դրսևորել Հայաստանում նմանատիպ ծրագիր իրագործելու հանդեպ»,-ասել էր նախարարը։

ՀՀ-ում կան ռուսական դպրոցներ կամ ռուսական դասարաններ, որտեղ կարող են սովորել ազգությամբ ռուս կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող երեխաները, կամ այն երեխաները, որոնց ծնողներից մեկն ազգությամբ ռուս է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---