Տիգրան Նահապետյան. Հայաստանն արժանի է պատվավոր տեղ զբաղեցնելու մյուս զարգացած երկրների շարքում14 ապրիլի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - «Ներկա պահին անհնար է միանշանակ գնահատական տալ Հայաստանում կատարվող ներքին քաղաքական գործընթացներին: Բայց ակնհայտ է, որ դրանց զարգացման նման տեմպերը մոտ ժամանակներս կհանգեցնեն նոր քաղաքական դաշտի եւ նոր քաղաքական ուժերի ձեւավորման անհրաժեշտությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Պրոֆեսիոնալներ» Հասարակական քաղաքականության ինստիտուտի միջազգային ու եվրոպական իրավունքի փորձագետ Տիգրան Նահապետյանը:Ինչպես նշում է փորձագետը, գործող պետական համակարգը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե հասարակությունը գիտակցում է, որ պետական համակարգը կոչված է ծառայելու իր քաղաքացիներին, իսկ յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին ընկալելու եւ կատարելու է իր պարտականությունները պետության առջեւ: Փորձագետը նաեւ նշել է ինքնին անցումային շրջանի կարեւորությունը: «Դրա դրական յուրահատկությունը հնարավորությունն է` ապացուցելու, որ մեր երկիրն արժանի է իր պատվավոր տեղը զբաղեցնելու մյուս զարգացած երկրների թվում»,- հայտնել է Նահապետյանը: Նա նաեւ ընդգծել է իր անհամաձայնությունը մի շարք քաղաքական գործիչների տեսակետի հետ, որոնք բոլոր անհաջողություններում մեղադրում են ներկա շրջանի յուրահատկությունները: Փորձագետը նաեւ կարծիք է հայտնել Երեւանի ավագանու Խորհրդի եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ ՀԱԿ կողմից Երեւանի քաղաքապետի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրելը շոկային անակնկալ էր: «Ըստ երեւույթին, հիմնական պայքարը ծավալվելու է երկու թեկնածուների միջեւ: Եւ ես ավելի քան վստահ եմ, որ ընտրություններից հետո իշխանամետ կոալիցիոն ուժերը Խորհրդի շրջանակներում նոր կոալիցիա կստեղծեն, քանի որ դա շահավետ է նրանց բոլորի համար»,- հայտնել է փորձագետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |