ՀՀ-ն չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ անդամների ԶՈւ ԳՇ պետերի կոմիտեի նիստին

ՀՀ-ն չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ անդամների ԶՈւ ԳՇ պետերի կոմիտեի նիստին

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի Շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին։

Այն կայանալու է հոկտեմբերի 12-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի զինված ուժերի Գլխավոր շտաբերի պետերը, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը և ՌԴ-ում Տաջիկստանի ռազմական կցորդը, գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ Հայաստանից և Մոլդովայից պատվիրակություններ Բաքու չեն մեկնի։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---