Լավրով․ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան12 հոկտեմբերի 2022 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ «Այն բանից անմիջապես հետո, երբ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով հրավիրել և այն կայացավ, որոշվեց ՀՀ գործուղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք այցելեցին Հայաստան, իրենց դիտարկումները բերեցին, այդ առաջարկներն արդեն մեկ ամսից ավելի է մեր ձեռքում են։ Այն է՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն գործուղել Հայաստանի տարածք, Ադրբեջանի հետ սահման»,-ասել է Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ դրա համար միայն մեկ բան է պահանջվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, իսկ Խորհրդի նիստ պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։ «ՀԱՊԿ նախագահողը հիմա ՀՀ-ն է, ուստի հենց ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք այդպիսի առաքելությանը հավանություն տալ, այն կկարողանա սկսել աշխատանքը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն, դեռևս, նման հանդիպում չի համաձայնեցվել։ Լավրովը հավաստիացրել է, որ ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի նիստն անցկացնել առցանց ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր ՀԱՊԿ-ից ակնկալիքներին, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված հանրային դժգոհություններին՝ նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական: «Մի խոսակցության ժամանակ Նույնիսկ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը, ինչին ես արձագանքեցի, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ը: Մեկ այլ ձևակերպմամբ ասում են, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Եկեք չմոռանանք, որ հիմա ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին: Առաջին հայացքից ուղղակի բառախաղ թվացող այս ձևակերպումներով, կարծում եմ, ձևակերպեցի ամբողջ խնդիրը»,- ասել է Փաշինյանը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |