Պապիկյան․ Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից՝ դրանք 25 օր կտևեն![]() 13 հոկտեմբերի 2022 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է հրաժարվել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից, հավաքները կտևեն 25 օր։ «Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, բայց դա լինելու է պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,-ասել է նա` հավելելով, որ կարգը շուտով կհրապարակվի։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացին պատրաստություն է անցնելու, 14 օր անցկացնելու է մարտական հերթապահություն։ «Շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։ Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ երկար դադարից հետո կառավարությունը որոշեց իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականություն, պարզվեց, որ խնդիրներ կան: «Մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին, դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են։ Բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- ասել է վարչապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |