ՊԲ խոսնակ․ Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում և կատարվել է երկուստեք![]() 13 հոկտեմբերի 2022 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե հայկական կողմը, իբր, միտումնավոր 1 մլն ական է տեղադրել, ասել է, որ ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում և կատարվել է երկուստեք, հայտնում է Արցախպրեսը։ Հոկտեմբերի 13-ին Իլհամ Ալիևն Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է, թե Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմն, իբր, նպատակաուղղված կերպով մոտ 1 միլիոն ական է տեղադրել։ Նա նաև ասել է, թե ականազերծման համար մոտ 30 տարի կպահանջվի և մոտ 25 մլրդ դոլար։ Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |