Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հանդիպման ՌԴ-ում14 հոկտեմբերի 2022 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ նեղ կազմով հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Դուք կարող եք համաձայնեցնել օրը, և, ես այնպես հասկացա, որ հիմա կա շահագրգռվածություն հանդիպելու Ռուսաստանում»,-ասել է նա։ Պուտինը հավելել է, որ հանդիպումը կարող է անցնել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Պետերբուրգ։ «Ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,-ասել է ՌԴ նախագահը։ Փաշինյանն Աստանայում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որտեղ հատուկ ուշադրություն է հատկացվել Հհ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ |