Երեւանի Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը14 ապրիլի 2009 - 23:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստանում Գերմանիայի շաբաթներ»նախագծի շրջանակներում SPFA հասարակական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը: Վերջինում ներկայացվում է հայտնի գերմանացի գրող Հենրիխ Գեյնեի կյանքը: Սցենարը կազմվել է նրա բանաստեղծությունների հիման վրա: Ներկայացումը ցուցադրվել է գերմաներեն Գերմանական ակումբի ներկայացուցիչների կողմից:Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչները, Բուհերի հայ եւ գերմանացի ուսանողներ: «Մենք փորձել ենք բանաստեղծությունների միջոցով գերմանալեզու հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող գրողի կյանքը», - ասել է Գերմանական ակումբի նախագահ Արուսյակ Գալստյանը: «Մենք բարձր ենք գնահատում այդ կարգի միջոցառումները եւ խրախուսում ենք երկու երկրների երիտասարդության միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված այդպիսի նախաձեռնությունները», - հաղորդել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության մշակույթի եւ մամուլի բաժնի աշխատակից Սյուզաննա Ղազարյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |