ԱԽ քարտուղարը կարևորում է ԵՄ առաքելության դերը՝ որպես անվտանգության հավելյալ երաշխիք

ԱԽ քարտուղարը կարևորում է ԵՄ առաքելության դերը՝ որպես անվտանգության հավելյալ երաշխիք

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ հոկտեմբերի 14-ի հանդիպմանը կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:

ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում:

Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման մեջ։

 Ուշագրավ
---