Ռոբերտ Սիմոնյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն

Ռոբերտ Սիմոնյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Ռոբերտ Սիմոնյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն պատանիների 53 կգ քաշային կարգում, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին։

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայ սամբիստներն Աշխարհի 2022թ. երիտասարդական առաջնության ընթացքում նվաճեցին 20 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ:

Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Միջոցառումն ուղեկցվել է ձայնային և լուսային գեղեցիկ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---