Քըլըչ․ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերություններում կրկին կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտության»17 հոկտեմբերի 2022 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի՝ Մեծ Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակիք Քըլըչը հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է «կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը», գրում է ՌԻԱ Նովոստին Star թերթի վրա հղումով։ «2023-ի մարտի 25-ին Հայաստանում, սեպտեմբերին՝ Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում։ Մեր հավաքականը կմեկնի այնտեղ, գուցե՝ մենք ել գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում էլ է դրական դինամիկա նկատվում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու»,- ասել է Քըլըչը։ 2008 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու ՀՀ և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Գյուլը ժամանեց Երևան։ 2009-ին ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով մեկնեց Թուրքիա -Հայաստան պատասխան հանդիպմանը։ Ասյ գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը և ավարտվեց 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների ստորագրած արձանագրություններով, որոնք սակայն այդեպս էլ չվավերացվեցին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |