ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար15 ապրիլի 2009 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները պատրաստ են առավելապես նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Կովկասի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզ հասկացնել տվեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ են ամեն ինչ անել, նպաստելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ»,-ասել է նա: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ «պատմական հնարավորություն կա Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հաստատման համար»: Բրայզան նշել է նաեւ, որ նախագահ Օբաման լիովին սատարում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: «Այդ հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել առաջընթացին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,-գտնում է նա, հաղորդում է Trend News-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |