Միրզոյան. ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ–ին` Ադրբեջանի հետ սահմանին դիտորդներ տեղակայելու հարցով

Միրզոյան. ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ–ին` Ադրբեջանի հետ սահմանին դիտորդներ տեղակայելու հարցով

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ-ին` Հայաստան–Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցով։ Այդ մասին նա ասել է ԱԳՆ-ում տեղի ունեցած ասուլիսում։

«Քննարկվում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագծին` ՀՀ տարածքից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ‌

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---