ԱԺ-ում ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները18 հոկտեմբերի 2022 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները: Այդ մասին ասվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքները: ԱԺ նախագահը նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»: Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին, այդ թվում` բազմաթիվ կոնգրեսականների` վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերու համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում: Նա կարևորել է մեր երկրի համար ծանրագույն շրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսությանը և խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական House Democracy Partnership հանձնախմբին շատ կարևոր է: Նա ընդգծել է, որ այս այցը կարևորագույն նշանակություն ունի համագործակցության այս ձևաչափի շարունակականության համար: Հայկական կողմը բարձր է գնահատել նաև Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքը, այդ թվում` Հայաստանին աջակցելու ծրագրերում, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, առևտրային նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հանդիպմանը քննարկվել են օրենսդիր-գործադիր հարաբերությունները, խորհրդարանական ընդդիմությանը, որոշումների կայացման մեխանիզմներին առնչվող հարցեր: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |