Աղաջանյան․ Արցախցիների անվտանգությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների ներկայությամբ

Աղաջանյան․ Արցախցիների անվտանգությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների ներկայությամբ

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ ասուլիսի ժամանակ ասել է, որ Արցախի բնակչության անվտանգությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Միևնույն ժամանակ, Աղաջանյանը կարևորել է նաև միջազգային հանրության ներգրավվածությունն այս հարցում, գրում է Sputnik Արմենիան։

«Այդ ներգրավվածությունը պետք է լինի հնարավորինս խորը և համապարփակ։ Սա է հարցի լուծման հիմնական, կարևորագույն և իրատեսական ճանապարհը»,– ասել է նա։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են տեղակայվել 44-օրյա պատերազմից հետո՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---