Իրանցի պաշտոնյա․ ՀՀ-ն մտադիր է ԱԹՍ-ներ գնել Իրանից

Իրանցի պաշտոնյա․ ՀՀ-ն մտադիր է ԱԹՍ-ներ գնել Իրանից

PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Յահին Ռահիմ Սաֆավին հայտարարել, է, որ 22 երկիր մտադիր է իրանական արտադրության ԱԹՍ-ներ գնել, այդ թվում՝ Հայաստանը։

Նա նշել է, որ այդ երկրներն արդեն պաշտոնապես հայտ են ներկայացրել, գրում է Middleeastmonitor.com-ը։

«Իրանական անօդաչուների գնման ընթացիկ թեկնածուներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,-հայտարարել է նա։

Սաֆավին նշել է, որ մինչև Իսլամական հեղափոխությունն Իրանն իր ռազմական կարիքների 80 տոկոսը ներկրում էր արտերկրից, իսկ հիմա արտադրում է։

Ավելի վաղ մամուլում հրապարկումներ եղան, որ ՌԴ-ն իրանական արտադրության Shahed 136 ԱԹՍ-ներ է կիրառել Ուկրաինայում, Իսրայելկը հայտարարեց, որ ուշադիր հետևում է զարգացումներին:

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---