Զախարովա․ ՀԱՊԿ առաքելության արդյունքներն ու ՀՀ-ին օգնության հարցը կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում![]() 20 հոկտեմբերի 2022 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հավանականության մասին հարցին, ասել է, որ ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության արդյունքներն ու ՀՀ-ին օգնության հարցը կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում, հայտնում է News.ru-ն։ Նա հավելել է, որ այժմ քննարկվում է առաջիկայում ՀԱՊԿ արտահերթ նստաշրջան գումարելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստը կանցնի անդամ պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով։ Զախարովան չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը։ Նա հավելել է, որ պաշտոնական տեղեկատվությունը կներկայացնեն ՀԱՊԿ քարտուղարությունն ու ՌԴ ԱԳՆ-ն։ «ՀԱՊԿ անդամները պետք է բոլոր հարցերը համատեղ լուծեն ու համաձայնեցնեն։ Դա հավաքական անվտանգության մասին պայմանագիր է, ուստի բոլոր որոշումները հավաքական են լինելու»,-ասել է Զախարովան։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |