ԿԳՄՍՆ աշխատողները մշտադիտարկում են արել մի շարք միջնադարյան ամրոցներում

ԿԳՄՍՆ աշխատողները մշտադիտարկում են արել մի շարք միջնադարյան ամրոցներում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ աշխատակիցները մշտադիտարկում են կատարել մի շարք միջնադարյան ամրոցներում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական աշխատանքային այցն են կատարել մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու ՀՀ Արարատի մարզի Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդի, Վայոց ձորի Սմբատաբերդի, Ցախաց քար վանական համալիրի, Աղնջաձորի զույգ կամուրջների, Սելիմի քարավանատան և Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցի խնդիրներին։

Այցի հիմնական նպատակն էր նաև տեղում ակնադիտական զննությամբ գնահատել հուշարձանների տեխնիկական վիճակը և կարիքները։

Հուշարձաններից մի քանիսը (Տափի բերդ, Սմբատաբերդ, Ցախաց քար վանական համալիր) ունեն հասանելիության խնդիր. ճանապարհները հիմնանորոգված չեն։ Մյուսների (Բերդկունք ամրոց, Սելիմի քարավանատուն, Աղնջաձորի կամուրջներ) տեխնիկական վիճակն անբավարար է, և միջոցներ չձեռնարկելու պարագայում առկա է փլուզման վտանգ։

Ոլորտի ռազմավարությանը համապատասխան՝ ուշադրությունն ավելանալու է հասարակական և պետական նշանակության հուշարձանների վերականգնման ուղղությամբ։

Աշխատանքային այցերի արդյունքներով նշված հուշարձաններից մի քանիսի համար նախարարությունը 2023 թ․ հատկացնելու է միջոցներ՝ կազմելու դրանց ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---