Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը համալրվել է Ռուսաստանից ժամանած մարզիկներով15 ապրիլի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Երեւան ժամանեց Ռուսաստանից հրավիրված հայ պատանի բասկետբոլիստների խումբը: Պատանի բասկետբոլիստները այսօրվանից Երեւանում ուսումնա-մարզական հավաք կանցկացնեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայում:Ներկայումս Ռուսաստանում ելույթ են ունենում տասնյակ հայ պատանի մարզիկներ, որոնք կարող են համալրել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը: Այդ նպատակով էլ Ռուսաստանից հրավիրել են առավել աչքի ընկնող 6 բասկետբոլիստներ: Վաղը Երեւան կժամանի նաեւ Ռուսաստանում աշխատող հայտնի սերբ մարզիչ Ալեքսանդր Դրուիչը: Վերջինիս գլխավորած թիմերը Ռուսաստանի պատանեկան առաջնություններում բազմաթիվ հաղթանակներ են տոնել: Դրուիչը Հայաստանում կհանդիպի ՀԲՖ-ի ղեկավարության, հայ մարզիչների հետ: Հայ պատանիները մի քանի օր կմարզվեն նրա գլխավորությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |