Մեսսիի հիմնած ներդրումային ընկերությունը կղեկավարի Ռազմիկ Հովակիմյանը

Մեսսիի հիմնած ներդրումային ընկերությունը կղեկավարի Ռազմիկ Հովակիմյանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսսիի հիմնած հոլդինգային ներդրումային ընկերությունը կղեկավարի Graph Ventures վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովակիմյանը, հայտնում է Bloomberg-ը ընկերության վրա հղումով։

Մեսսիի Play Time Sports-Tech HoldCo LLC-ի հիմնական խնդիրը լինելու է ներդրումները սպորտի, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ոլորտում։ Ընկերությունը կդիտարկի ֆուտբոլային տեխնոլոգիական ընկերությունների ոլորտում ստարտափերի հիմնադրմանը աջակցելու կամ թիմերում ներդրումներ անելու հնարավորությունը, գրում է Sputnik Արմենիան։

Հովակիմյանը նաև Matchday.com ֆուտբոլային ձեռնարկության համահիմնադիրն է, որը Play Time-ին համարում է իր առաջին ներդրողը։

«Այն պահից, երբ ես հանդիպեցի Լեոյին 2017-ին, պարզ դարձավ, որ նա ապագայի համարձակ տեսլական ունի։ Նրանք ուզում են շարունակել ուղիղ և տևական ազդեցությունը դաշտի վրա և դրա սահմաններից դուրս»,-ասվում է Հովակիմյանի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---