Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել20 հոկտեմբերի 2022 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել։ Նա ընդամենը 1․5 ամիս առաջ էր գլխավորել կառավարությունը։ Հոկտեմբերի 20-ին կայացած արտահերթ մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչ նոր վարչապետի ընտրությունը, գրում է Deustche Welle-ն։ Թրասը խոստովանել է, որ իրեն չի հաջողվել իրագործել ընտրությունների ժամանակ հնչեցրած խոստումները, որի հետևանքով նա կորցրել է իր կուսակից թիմակիցների՝ Պահպանողական կուսակցության անդամների, վստահությունը։ «Խոստովանում եմ, որ, հաշվի առնելով իրավիճակը, ես չեմ կարող իրագործել մանդատը, որի հիման վրա ընտրվել եմ Պահպանողական կուսակցությունից։ Ուստի ես տեղեկացրել եմ թագավորին այն մասին, որ հեռանում եմ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից»,-ասել է նա։ Լիզ Թրասը սեպտեմբերի 6-ին էր փոխարինել Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում՝ հաղթել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Թրասը Մեծ Բրիտանիայի 56-րդ վարչապետն էր։ Նա նախարարների կաբինետի երրորդ կին ղեկավարն էր Մարգարեթ Թեթչերից և Թերեզա Մեյից հետո։ Photo. Getty Images Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |