Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ առաքելության մասին․ Անգամ Ադրբեջանի կարծիքը չեն հարցրել21 հոկտեմբերի 2022 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը հայ-ադրբեջանական սահման՝ մեղադրելով ԵԱՀԿ-ին ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու մեջ։ Չավուշօղլուն այդ մասին ասել է Մերսինում՝ 2023-ի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքային հանդիպումների» շրջանակում։ «Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն ուղարկելով տարածաշրջան՝ դու անգամ Ադրբեջանի կարծիքը չես հարցնում։ Ակնհայտորեն նրանք (ԵԱՀԿ, խմբ.) ունեն Հայաստանին աջակցելու նպատակ։ ԵԱՀԿ-ն փակուղու մեջ է։ Ընդունված որոշումները հիմա հակասում են ԵԱՀԿ-ի գործող կանոններին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Ermenihaber-ը։ ԵԱՀԿ-ից հետո Չավուշօղլուն թիրախավորել է նաև Եվրամիությանը` վերջինիս մեղադրելով խոստմնազանցության և անազնվության մեջ։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև արված յուրաքանչյուր դրական քայլ ազդում է նաև մեր հարաբերությունների վրա։ Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք ամեն մի դրական քայլին։ Եվրոպայի համար ևս սա շատ օգտակար կլինի»,- ասել է նա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ԵԱՀԿ-ի Պահանջների գնահատման առաքելությանը, որը ՀՀ կայցելի հոկտեմբերի 21-27-ը, հայտարարել է թե ԵԱՀԿ խումբը մանդատ չունի և չի կարող «կապ ունենալ այդ միջազգային կազմակերպության հետ», իսկ «զեկույցը չի կարող ընդունելի լինել»։ ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան, որը երկրում կլինի հոկտեմբերի 21-27-ը։ Խումբը ՀՀ կժամանի Երևանի հրավերով։ Նշվում է, որ այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |