Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում

Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում

PanARMENIAN.Net - Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիում»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում Ադրբեջանից վերադառնալիս, որտեղ մասնակցում էր Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի բացմանը։

Նշվում է, որ օդանավակայանը ՀՀ և Իրանի սահմանների մոտ է գտնվում։

Ավելի վաղ, 2022-ի մայիսին Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բախչին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ են ընթանում Շուշիում թուրքական հյուպատոսության բացման շուրջ։

Թուրքիան գլխավոր հյուպատոսություններ ունի նաև Գյանջա քաղաքում և Նախիջևանում։

Շուշին օկուպացվել է Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---