Ռուս նախարար․ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 60%-ով

Ռուս նախարար․ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 60%-ով

PanARMENIAN.Net - ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Ինտելեկտուալ հարթակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի Ռազմավարական զարգացման կենտրոնը, հայտարարել է, որ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 60%-ով։

Կարևորելով արդյունաբերական կոոպերացիան` ռուս նախարարը մի քանի հեռանկարային նախագիծ է նշել, որոնց թվում՝ մեծ անասնապահական համալիրի կառուցումը Լոռիում, մետրոյի զարգացումը ռուսական ընկերությունների մասնակցությամբ, պղնձաձուլական գործարանի կառուցումը, գրում է Sputnik Արմենիան։

Ռեշետնիկովը նաև կարևորել է երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը։ Նա նշել է, որ մի շարք օտարերկրյա ընկերությունների հեռացումը Ռուսաստանից հեռանկարային հնարավորություններ է բացել գործընկեր երկրների համար և Մոսկվան ուրախ կլինի տեսնել հայաստանցի ձեռնարկատերերին։

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, նեղ և ընդլայնված կազմերով։ Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---