Ծանրորդ Միլենա Խաչատրյանն առաջ է անցել թուրք մրցակիցներից և դարձել Եվրոպայի չեմպիոն21 հոկտեմբերի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ծանրորդ Միլենա Խաչատրյանը ալբանական Դյուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությունում դարձել Եվրոպայի չեմպիոն՝ գերազանցելով թուրք մրցակիցներին։ 76 կգ քաշային կարգում հանդես եկող Խաչատրյանը երկամարտում գրանցել է 219 կգ (99+120) արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։ Թուրքիան ներկայացնող Դիլարա Ուկանը 216 կգ արդյունքով դարձել է երկրորդը, իսկ Դիլարա Նարինը, նույնպես Թուրքիայից, ով նախապես ամենամեծ քաշն էր պատվիրել, ձախողել է հրում վարժությունը և մնացել առանց մեդալի: Բրոնզե մեդալակիր է դարձել լատվիացի Դանիելա Իվանովան 215 կգ արդյունքով։ Սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։ Հայաստանը 23 մասնակից ունի։ Մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) ու Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |