Աբդոլլահիանը՝ Սիմոնյանին․ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ ունի![]() 22 հոկտեմբերի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաև, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ: Սիմոնյանն իր հերթին ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարևանային հարաբերությունների կարևորությունը՝ շեշտելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները: «Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ձեր գլխավոր հյուպատոսության բացումը փաստ է, շնորհավորում եմ բոլորիս այդ կարևոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում ՀՀ հյուպատոսություն բացել Թավրիզում: Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և տևական խաղաղությանն առնչվող հարցերի: Քննարկման առանցքային հարցերից է եղել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույններ է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ նշելով, որ գործընկերոջը սպասում է Հայաստանում: Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը շեշտել է, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաև իր երկրի շահերից է բխում։ Իրանցի դիվանագետը հույս է հայտնել, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։ «Հակառակ դեպքում ԻԻՀ–ի կողմից համարժեք հակազդեցություն կցուցաբերվի»,– վստահեցրել է Վարամինը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |