Արևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում

Արևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում՝ հաշվի առնելով մանավանդ կենսական ենթակառուցվածքների գործունեության պարբերական խոչընդոտումը Ադրբեջանի կողմից:

«ԱՀ կառավարության ու մասնավորի համագործակցությամբ մի շարք առողջապահական ու կրթական հաստատություններում, բնակելի տներում հաջողությամբ ապահովվում է շուրջօրյա տաք ջուրը: Սակայն պետական միջոցները դեռևս բավարար չեն ամբողջությամբ իրացնելու էներգիայի մաքուր աղբյուրը:

Այսօր մեծ ուրախությամբ ու երախտագիտությամբ միանում եմ «ՌեԱրմենիա» հարթակի նախաձեռնությանը, որը նպատակ ունի ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ տաք ջրով ապահովել Հաղորտի գյուղը: Յուրաքանչյուրդ Ձեր հնարավորությունների չափով մասնակցելով դրամահավաքին՝ կօգնեք հաղթահարել գյուղաբնակների կենցաղային խնդիրները: Նորարարական լուծումները, գաղափարները ներդնելով համայնքներում՝ Դուք մասնակցություն ու պատասխանատվություն եք ցուցաբերում Արցախի սոցիալական, տնտեսական ու հոգեբանական անվտանգության առաջնագծում:

Իսկ Հաղորտին աստիճանաբար դառնում է օրինակելի գյուղ՝ իր նախաձեռնողականության, ստեղծագործականության ու նորարարության շնորհիվ: Եկե՛ք աջակցենք մեր պատկերացրած ապագայի գյուղի կայացմանը»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---