Օվերչուկ․ ՀՀ-ն կարող է դուրս մնալ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծից![]() 24 հոկտեմբերի 2022 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին ՀՀ փոխարեն կարող է անցնել Ադրբեջանի և Իրանի տարածքով, եթե «այդ երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հետ կապված հարցը»։ Այդ մասին նա հայտարարել է «Արտադրված է Ռուսաստանում-2022» արտահանման համաժողովում, գրում է «Վեդոմոստին»։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը Հայաստանի կամ Իրանի տարածքով կարևոր է Հարավային Կովկասում ձևավորվող «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկի ստեղծման համար։ «Այդ տրանսպորտային նախագծերի իրագործումը թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին լրացուցիչ եկամուտ ստանալ՝ Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելություններով պայմանավորված: Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը, որոնք կկապեն երկու երկրի ճանապարհները և կարճ ու հարմար երթևեկություն կապահովեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Երկաթուղու և ավտոճանապարհի կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից»,- ասել է Օվերչումը։ Նա նշել է նաև, որ միևնույն ժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը պատրաստ կլինի 2024-ին և հնարավորություն կտա դուրս գալ Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ։ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին, որը կոչված է կապելու Ադրբեջանն ու Նախիջևանը՝ ՀՀ տարածքով։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |