Մարուքյան. Եթե չեք ծրագրում նոր ագրեսիա, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում ՀՀ-ում միջազգային ներկայությունից![]() 24 հոկտեմբերի 2022 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման մասին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է՝ «եթե նոր ագրեսիա չեք ծրագրում, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում ՀՀ-ում միջազգային ներկայությունից»։ «Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդների Հայաստան ժամանելու։ Եթե դուք չեք օկուպացրել հայկական տարածքները և չեք ծրագրում նոր ագրեսիա, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում միջազգային ներկայությունից»,- ասվում է գրառման մեջ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |