Մակրոն․ Ուկրաինայի հակամարտությունը չպետք է մոռացնել տա Հայաստանի, Սիրիայի, Իրաքի մասին

Մակրոն․ Ուկրաինայի հակամարտությունը չպետք է մոռացնել տա Հայաստանի, Սիրիայի, Իրաքի մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում, «Խաղաղության ճիչը՝ կրոնն ու մշակույթը երկխոսության մեջ» խորագրով համաժողովում ելույթում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չպետք է ստիպի աշխարհին մոռանալ Հայաստանի, Սիրիայի, Իրաքի մասին, գրում է Sputnik Արմենիան։

«Այս պատերազմը (Ուկրաինայում) ներխուժում է մեր Եվրոպա, ցնցում, փոխում մեր կյանքը։ Բայց ես չեմ ուզում, որ այն ստիպի մեզ մոռանալ այլ պատերազմների մասին: Օրինակ՝ պատերազմը Կովկասում, այն, ինչ տեղի է ունենում հայ ժողովրդի հետ, պատերազմը Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր և Միջին Արևելքում։ Մի կողմից կա ագրեսիայի զոհ դարձած ժողովուրդ, մյուս կողմից՝ առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել։ Եվ այս իրավիճակում մի կողմ մնալ, մտածել, որ կարելի է չեզոքություն պահպանել, նշանակում է ընդունել, որ «ուժի օրենքը» համընդհանուր է դառնում», - ասել է Մակրոնը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---