Դարբինյան․ Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է![]() 24 հոկտեմբերի 2022 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով որոշ բուհերի միավորման ծրագրին, այդ որոշումն անվանել է անհեթեթ։ «Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է, իհարկե։ Որևէ չինովնիկական բացատրություն քննադատության չի դիմանում։ Յուրաքանչյուր համալսարանի դիրքավորման կարևորագույն բաղադրիչ է համալսարանական պատմությունը և ձևավորված ավանդույթները։ Ավելին` դրանք Ազգային Արժեքներ են, բոլորիս հարստությունը։ Կրկնում եմ` սա օլիգարխիայի հարստություն չէ, ժողովրդինն է։ Մի կպեք, հետադարձ հարվածին չեք դիմանա»,- գրել է նա։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը դեմ են Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորմանը և պարբերաբար բողոքի ցույցերի են դուրս գալիս։ Գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ սեպտեմբերի 1–ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում է թողնել առավելագույնը 8-ը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |