Ալիև․ Պատրաստ ենք Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափին, եթե Երևանը համաձայնություն տա![]() 24 հոկտեմբերի 2022 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև եռակողմ ձևաչափը կարելի է հենց այսօր գործարկել եթե Երևանը տա իր համաձայնությունը։ «Այսօր արդեն կարող ենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստնի և Վրաստանի միջև։ Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք արդեն այսօր պատրատ կլինենք մեկնարկել այդ ձևաչափը»,-ասել է Ալիևը, գրում է Sputnik Georgia-ն։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, որ Ադրբեջանն արդեն ներկայացրել է ՀՀ-ին 5 հիմնական սկզբունքները և որ հարկավոր է խաղաղության պայմանագիր կնքել։ «Մենք կարծում ենք, որ այդ համակարտության հանգուցալուծման համար պետք է խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ «եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, և ստորագրի պայմանագիրը, գործակցության նոր հնարավորություններ կբացվեն»։ «Մենք հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կառաջանան»,- ասել է Ալիևը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |