Menu.am-ը 10 տարեկան է. Ինչ սպասել ընկերությունից![]() 24 հոկտեմբերի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Menu.am-ն առաջինն է Հայաստանում հիմք դրել առցանց առաքման մշակույթին, և դեռ 10 տարի առաջ հաջողվեց ստեղծել էլեկտրոնային առևտրի սեփական հարթակ՝ կայք և բջջային հավելված։ Այժմ Menu.am-ն ունի ավելի քան 500 գործընկեր, որոնց հետ կառուցել է ամուր գործնական փոխհարաբերություններ։ Այդ ամենին զուգահեռ՝ հաճախորդների հետ շփումն ու հետադարձ կապը սկիզբ է դրել օնլայն պատվերների հայաստանյան մշակույթի զարգացմանը։ 2012 թվականին օնլայն գնումները Հայաստանում դեռ նորություն էին, իսկ այժմ գրեթե յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես և որտեղից օնլայն պատվեր կատարել։ Եվ խոսքը ոչ միայն սննդի առաքման մասին է։ Քանի որ Menu.am-ը ոլորտում առաջինն էր, իհարկե, եղել են նաև թերացումներ և սխալներ։ Սխալներին ուշադրություն դարձնելն է, որ օգնել է Menu.am-ի ամբողջ թիմին բարեփոխումների մեծ շարք սկսել՝ բոլոր ուղղություններով։ Սա մի լայնածավալ աշխատանք է, որը կարճ ժամկետում պիտի տեղափոխի ընկերությունը բոլորովին այլ հարթակ։ Menu.am-ի նորությունները Թե ինչ է պատրաստել ընկերությունը այս տարի՝ ներկայացնում է Menu.am-ի գործադիր տնօրեն Դավիթ Բաբայանը։ Սկիզբ է դրվում նոր աշխատելաոճի, սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների և թե՛ գործընկերների համար։ 10-ամյակին ընդառաջ Menu.am-ի նախաձեռնած ակցիաներից ու անակնկալներից շատերն արդեն սկսվել են։ Առաքումներն իրականացվում են ոչ միայն Երևանում։ Աշխատելով 24 ժամ՝ Menu.am-ն առաքում է Աբովյանում, Գյումրիում և Էջմիածնում, ինչպես նաև ընդլայնում է առաքանիների տեսականին։ Ինչ կարելի է պատվիրել Menu.am-ից Հնարավոր է պատվիրել գրեթե ամեն ինչ՝ պատրաստի սնունդ, մթերք, տնտեսական ապրանքներ, կենդանիների կեր, ծաղիկներ, նվերներ, նվեր-քարտեր, գրքեր և այլն։ Հաճախորդը կարող է պատվեր կատարել միաժամանակ մի քանի ռեստորաններից և ստանալ մեկ առաքմամբ։ Հնարավոր է նաև զանգերի կենտրոնի միջոցով կապ հաստատել Menu.am-ի հետ՝ խնդիր ծագելու դեպքում։ Արագ արձագանքն ու հաճախորդի երջանկությունը վաղուց առաջնահերթություն են ընկերության համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |