Ադրբեջանի ԶՈւ-ն 2 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն 2 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ-ն երկու անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան և հոկտեմբերի 25-ի գիշերը։

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Ընդհանուր առմամբ, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մնում է լարված։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---