Պեսկով․ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, օրն ավելի ուշ կհայտարարվի![]() 25 հոկտեմբերի 2022 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, անցկացման օրվա և վայրի մասին Կրեմնլը կհայտնի ավելի ուշ։ «Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Տեղի և ժամկետի մասին կհայտնենք»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ անցկացնել։ Ավելի վաղ ռուսական «Վեդոմոստին» իր աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին, Մոսկվայում կամ Սոչիում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |