IDBank-ը թողարկում է պարտատոմսերի միանգամից երկու տրանշ ՝ դրամային և դոլարային![]() 25 հոկտեմբերի 2022 - 12:37 AMT PanARMENIAN.Net - IDBank-ը հոկտեմբերի 24-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է միանգամից երկու՝ AMANLBB2JER2 և AMANLBB2IER4 տարբերակիչ ծածկագրերով դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Դրամային և դոլարային պարտատոմսերը թողարկվել են հետևյալ պայմաններով. Դրամային՝ -Ընդհանուր ծավալը՝ 500 մլն․ ՀՀ դրամ -Քանակը՝ 50 հազար հատ -Անվանական արժեքը՝ 10 000 դրամ -Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս) -Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9․50%, -Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ Դոլարային՝ -Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար -Քանակը՝ 50 հազար հատ -Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար -Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս) -Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%, -Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022-ի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 23-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով պարտատոմսերը լավագույն ներդրումը կարող են լինել։ «Զգալով այս պահին պարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը և կարևորությունը, այս անգամ որոշում կայացվեց թողարկելու պարտատոմսերի միանգամից երկու տրանշ՝ դրամային և դոլարային։ Պարտատոմսերը ներդրում կատարելու և եկամուտ ստանալու լավագույն տարբերակներից է, քանի որ պարտատոմսից դրա սեփականատերը ստանում է չհարկվող եկամուտ, ինչպես նաև պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից»,- ասել է Արման Ասատրյանը։ Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 7 հհոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |