Զուրաբիշվիլիին չեն տեղեկացրել Վրաստան Ալիևի այցի մասին

Զուրաբիշվիլիին չեն տեղեկացրել Վրաստան Ալիևի այցի մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցի մասին։ Այդ մասին ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

«Նախագահը չէր տեղեկացվել հարևան և բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևի Թբիլիսի կատարած այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանն ու պատրաստակամությանը՝ նախագահների հանդիպում, որն ավանդաբար լինում է բոլոր պետությունների ղեկավարների այցի ժամանակ, չի կայացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զուրաբիշվիլին «պատրաստակամություն է հայտնում մոտ ապագայում ընդունել Ադրբեջանի նախագահին պաշտոնական այցով»։

Ալիևը Վրաստան էր այցելել աշխատանքային այցով և հանդիպել այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---