Աղբավայրերը չմշտադիտարկելու համար վարչական պատասխանատվություն կսահմանվի![]() 25 հոկտեմբերի 2022 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում գործող աղբավայրերում մշտադիտարկում չիրականացնելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն 50,000-100,000 դրամի չափով, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու համար 100,000-200,000։ «Թափոնների մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ԱԺ–ում ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։ Թե ով ու ինչ կարգով է իրականացնելու աղբավայրերի մշտադիտարկում, դեռ հայտնի չէ։ Ըստ Ֆիդանյանի` այն կընդունվի տուգանքի չափերը հաստատելուց հետո, գրում է Sputnik Արմենիան։ «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը կառավարության կողմից կընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, իսկ աղբավայրերը շահագործողները հնարավորություն կունենան 2023–ի ընթացքում նախապատրաստելու աղբավայրերի մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական, ֆինանսական միջոցները»,– ասել է Ֆիդանյանը` հավելելով, որ օրենքի այդ կետը ուժի մեջ կմտնի միայն 2024-ի հունվարի 1-ից։ Նույն նախագծով նաև որոշ կարգավորումներ են արվել չնախատեսված վայրերում աղբ թափողներին տուգանելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |