ՔՊ-ական նոր պատգամավորը երդվել է![]() 25 հոկտեմբերի 2022 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ Գյումրիի քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Դավիթ Առուշանյանը վերցրել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 10 արձանագրությունը, ըստ որի՝ պատգամավորի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին: Դավիթ Առուշանյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, երդվել է: Երդման տեքստն արտասանելուց հետո, նա դիմել է գյումրեցիներին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է՝ նպաստելու կիսատ թողած ծրագրերի իրականացմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |