5 բուհում գիտահետազոտական կենտրոններ կհիմնվեն, կհիմնանորոգվի 4 ավագ դպրոց25 հոկտեմբերի 2022 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ԱԺ-ում, ներկայացնելով Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագիրը, նշել է, որ ընդհանուր գումարից 2․6 մլն եվրո կհատկացվի բուհերում զարգացման ծրագրերին՝ կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր, 5 բուհում գիտահետազոտական կենտրոններ կհիմնադրվեն։ ԱԺ-ն քննարկել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Բուհերի համար հայտարարվելու է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ կհայտարարվի։ Պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել է՝ արդյո՞ք տեսանելի ապագայում Հայաստանի բուհերից կկարողանան ընդգրկվել աշխարհի լավագույն բուհերի շարքում: Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ այդպիսի նպատակ կա՝ ակնկալվում է, որ հանրապետության 4 բուհ 2030 թ., կարող է լինել աշխարհի 500 լավագույն բուհերի շարքում: Մարտիրոսյանը նշել է նաև, որ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաև դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի և Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը: Համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով: Հանրապետության 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մեր երկրին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |