Ռիշի Սունակը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը25 հոկտեմբերի 2022 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր ղեկավար Ռիշի Սունակը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Նա կառավարություն ձևավորելու մանդատ է ստացել Չարլզ Երրորդից։ Սունակը Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 42-ամյա Սունակն առաջին վարչապետն է, որին հաստատել է թագավոր Չարլզ III, որի թագադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ Սունակը ներկուսակցական ընտրություններում ստացել է անհրաժեշտ 100 քվեն և վարչապետ է դարձել առանց համապետական ընտրությունների։ Նա Մեծ Բրիտանիայի հնդկական ծագումով առաջին վարչապետն է, ինչպես նաև ամենաերիտասարդը վերջին 200 տարվա ընթացքում։ Սունակը համարվում էր Համայնքների պալատի ամենահարուստ պատգամավորը, նրա անձնական կարողությունը գնահատվում է $240 մլն։ Նրա կինը՝ Աքշատա Մուրթին հնդիկ միլիարդատեր Նարայան Մուրթիի դուստրն է։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, կնոջ կարողությունը գնահատվում է 600-900 մլն դոլարի սահմանում։ Սունակը վարչապետի պաշտոնում կփոխարինի Լիզ Թրասին, որը հայտարարեց իր հրաժարականի մասին հոկտեմբերի 20-ին՝ ընդամենը 1․5 ամսվա պաշտոնավարումից հետո։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |