Հասանով․ Թուրքական մոդելի ներդնումը բանակում շարունակվում է, դա երևաց վերջին մարտերում

Հասանով․ Թուրքական մոդելի ներդնումը բանակում շարունակվում է, դա երևաց վերջին մարտերում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակում թուրքական մոդելի ներդնումը հաջողությամբ շարունակվում է, ինչը «երևաց նաև վերջին մարտերում»։

Նա հավելել է, որ այդ ուղղությամբ աշխատանքի մեծ մասն արդեն կատարվել է, գրում է ԱՊԱ-ն։

«Փոխվել է կազմակերպչական և հաստիքային կառուցվածքը, համակարգը, հիմնականում՝ կառավարումը։ Դա հաջողությամբ ներդրվել է և երևաց վերջին մարտերում»,-ասել է նա։

Հասանովը նաև ասել է, որ ադրբեջանական բանակը հետաքրքրված է Թուրքիայում ընթացող Saha Expo ցուցահանդեսում ներկայացված սպառազինության մեծ մասով։ Նա հավելել է, որ արդեն մի շարք պայմանագրեր են կնքվել։

Թուրքիան անթաքույց ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ, սերտ համագործակցությունը շարունակվում է նաև պատերազմից հետո, անցկացվում են բազմաթիվ համատեղ զորավարժություններ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---