ԱԽ քարտուղարը Բայդենի հատուկ օգնականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը![]() 26 հոկտեմբերի 2022 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և երկրի Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Հոկտեմբերի կեսին Հայաստան էր այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը։ Սեպտեմբերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում էին կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |