Հայաստանի առաջնություն. «Միկա» - «Բանանց» - 1:115 ապրիլի 2009 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Հայաստանի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Աշտարակի «Միկան» իր դաշտում ընդունել էր Երեւանի «Բանանցին»: Այս խաղում արդյունավետ էր միայն երկրորդ խաղակեսը. առաջին խաղակեսում երկու թիմերի երկրպագուներն այդպես էլ ականատես չեղան հակառակորդի դարպասի գրավմանը: Հանդիպման հաշիվը բացեցին «Բանանցի» ֆուտբոլիստները: 65-րդ րոպեին աչքի ընկավ երեւանցիների հարձակվող Արա Բալաբեկյանը: Պատասխան գոլն իրեն երկար սպասեցնել չտվեց: 67-րդ րոպեին «Միկայի» կիսապաշտպան Արմեն Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվը, որը մինչեւ խաղի ավարտ մնաց անփոփոխ: Այսպիսով այս կիսաեզրափակիչ զույգում ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա ապրիլի 22-ին: Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ «Փյունիկը» հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ 1:3 հաշվով եւ գրեթե ապահովեց իր ներկայությունը Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |