Մինչև 30 աշխատակից ունեցող 2167 տեխնոընկերություն է գործում հարկային արտոնյալ դաշտում![]() 27 հոկտեմբերի 2022 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցված ու մինչև 30 աշխատակից ունեցող ստարտափnերը գործում են հարկային արտոնյալ դաշտում: Հնարավորությունից օգտվելու համար այս տարի աննախադեպ հայտեր են ստացվել. ծրագրի մեկնարկից մինչև հիմա հավաստագրվել է 2167 տեխնոընկերություն: Ստեղծվել է 10,000-ից ավելի աշխատատեղ։ Դիմումները կտրուկ շատացել են հատկապես վերջին 1 տարում։ Արտոնյալ պայմանները ՏՏ ոլորտի ստարտափների համար են։ Ոլորտին աջակցելու համար մարտից նոր արտոնություն է գործում՝ վճարված եկամտահարկի վերադարձի տեսքով այն ընկերություններին, որոնք կներգրավեն 10 և ավելի նոր աշխատակից, որոնք նախորդ 6 ամսում նախկինում հարկ չեն վճարել ՀՀ-ում։ Եկամատհարակի մոտ 50 տոկոսի վերադարձ է արվում։ Ծրագիրը պիլոտային է, 1 տարի ժամկետով։ Նախատեսվում է առանձին արտոնություն սահմանել մարզերում գործունեությունն ընդլայնելու համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |