ԵՄ դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին![]() 27 հոկտեմբերի 2022 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին ասվում է ԵՄ անվտանգության պաշտպանության մարմնի (EU Security Defence) Twitter-ի միկրոբլոգում։ «Եվրամիության դիտորդներն առաջին պարեկությունն ես սկսել։ Հաջորդ երկու ամիսներին ԵՄ դիտորդական առաքելությունը կհետեևի իրավիճակին սահմանի հայկական կողմից՝ ամրապնդելու համար վստահությունը և իր ավանդը ներդնելու սահմանայիան հանձնաժողովների աշխատանքում»,- ասվում է գրառման մեջ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |