Սիմոնյան. Բաքուն հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից և վերադարձնել գերիներին![]() 27 հոկտեմբերի 2022 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի` Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ հանդիպմանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և նշել, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից և վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: «Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ և հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա», - եզրափակել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը նաև ասել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարևորում է Ուզբեկստանի խորհրդարանի գործընկերների հետ համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում, որը կարող է արդյունավետ լինել բանաձևերի քվեարկության համակարգային մոտեցման և միջազգային ասպարեզում երկու կողմերի խորհրդարանականների փոխադարձ աջակցության տեսանկյունից: Գործընկերները բարձր են գնահատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերը՝ որպես խորհրդարանների երկխոսության և փոխգործակցության կարևոր հարթակ: Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել Ուզբեկստանի հայ համայնքին: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ բնակվում է մոտ 80,000 հայ: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |